Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Քարիմ Բենզեմային եւ Ֆրանկ Ռիբերիին երեք տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սպառնում անչափահաս մարմնավաճառի հետ ունեցած կապերի համար: Նրանք ու եւս վեց մարդ պետք է կանգնեն ուղղիչ դատարանի առջեւ: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստները մեղադրվում են անչափահասներին մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներքաշելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ