Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործում խուլիգանական դրդումն ակնհայտ է

Օգոստոս 15,2012 13:08

«Իմ պատկերացմամբ՝ խնդիրներ կան նաեւ դիտավորյալ կյանքից զրկելը դրդապատճառի որակման հարցում: Ըստ հուլիսի 11-ի հայտնի ասուլիսի, միջադեպի առիթը եղել է մատուցողին Վահեի հարցադրումը, թե կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեզ մոտ նստել: Հիշյալ աննշան առիթին ի պատասխան, Վահեին եւ ընկերներին դուրս են հանել ռեստորանի բակ եւ դաժան ծեծի ենթարկել, իսկ Վահեն պատճառված վնասվածքից ուշի չգալով, 13 օր անց զրկվել է կյանքից: Դատական պրակտիկայում նման՝ առանց առիթի կամ աննշան առիթներով կատարված սպանությունը որակվում է խուլիգանական դրդումներով սպանություն՝ քրօրի 104 հոդված, 2-րդ մաս, 10-րդ կետ (օրինակ, երբ անցորդը դիտողություն է անում  եւ դրա համար նրան զրկում են կյանքից, տիպիկ խուլիգանական դրդումներով սպանություն է):

Քննարկվող միջադեպով խուլիգանական դրդումն ակնհայտ է, որովհետեւ այդ խայտառակ վարմունքով հանցավորները ակնհայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել սոցալական համակեցության  նորմերի նկատմամբ, իրենց վարքագծով հակադրվել են հանրությանը (նաեւ մարդկային կյանքին) եւ հրապարակավ ցուցադրել իրենց ամենազորությունն ու անպատժելիությունն, ինչպես նաեւ բիրտ ուժը (տես՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 27.01.99թ.«Խուլիգանության գործերով դատական պրակտիկայի մասին» որոշման 12-րդ կետը):

Առանց շարժառիթի կյանքից զրկելը  բացում է խուլիգանության դրդապատճառի առկայությունը, որը անհրաժեշտ է բացահայտել եւ հաստատել»,- գրում է Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:

Մոսկվայում բնակվող քննիչի դիտարկումները Հարսնաքարի» գործով կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031