Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետիչ. «Ի՞նչ գործունեություն ծավալեմ, ի՞նչ անեմ, մա՞րդ ծեծեմ, մա՞րդ խփեմ»

Օգոստոս 15,2012 12:14

Հատված Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հարցազրույցից:

– Այնպիսի տպավորություն է, որ Դուք Ազգային ժողովի ընտրություններից հետո որոշեցիք այլեւս քաղաքականությամբ չզբաղվել եւ որեւէ հայտարարությամբ հանդես չգալ։ Ձեզ նեղացրե՞լ են։

– Ո՛չ, նման բան չկա, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք մենակ նախագահ ու տենց մարդկանց եք տալիս եթերաժամ կամ ձեր էջերում, հակառակը՝ դուք եք փոխվել։ Դուք չեք նպաստում, որ մենք ակտիվ լինենք։

– Հիմա Դուք ի՞նչ գործունեությամբ եք զբաղված։

– Հիմա ես Երեւանում եմ, հանգստանում էի, վերադարձել եմ հայրենիք։ Գրում էին, որ լքել եմ հայրենիքը, հիմա կարող եք գրել, որ վերադարձել եմ, գնացել, հանգստացել եւ հետ եմ էկել։ Գրե՛ք, որ որդին վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա։ Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու, վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով։ Մենք ոչ մեկից չենք նեղացել։ Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի, մենք ի՞նչ, մենք ներում ենք՝ ապավինելով Աստծուն։ Թող Աստված պատժի չարագործներին։

– Իսկ ովքե՞ր են այդ չարագործները։

– Իշխանությունը, որը փողով ձգտում է ազգին առնել։

– Ձեր կուսակցությունն ի՞նչ վիճակում է գտնվում։ Կարծես թե փակման ճանապարհին է։

– Բայց չհասկացա՝ այդ ի՞նչ հարցեր եք տալիս, իսկ Դուք գոյություն ունե՞ք, եթե Դուք գոյություն ունեք, ուրեմն մենք էլ գոյություն ունենք, ինչի՞ եք մեզ նման բան ասում։

– Բայց Ձեր կուսակցությունը «երեւում» է միայն ընտրությունների ժամանակ

– Եթե մի քիչ պասիվ է, ուրեմն պետք է համարեք… պետք է քոչարի՞ պարենք։ Ես էլ համարում եմ, որ դուք եք պասիվ, լրատվամիջոցները մեզանից հարցազրույց չի վերցնում, մեր մասին բան չեն տպում, ամեն օր զանգե՛ք, ամեն օր բան գրեք, տպե՛ք, ես պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին։ Ի՞նչ գործունեություն ծավալեմ, ի՞նչ անեմ, մա՞րդ ծեծեմ, մա՞րդ խփեմ։ Գործունեություն եմ ծավալում, ո՞նց չեմ ծավալում, մենք մեր խորհրդով հավաքվում ենք, ծրագրեր ենք քննարկում, մենք շատ ակտիվ աշխատում ենք։ Դուք անպայման ուզում եք, որ ես ցույց անեմ հա՞, համաժողո՞վ անեմ։ Կգա, դրա ժամանակն էլ կգա, ու այդ ժամանակ կտեսնեք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031