Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինկասացիայի գործով» մեղադրվողը՝ քաղցկեղով տառապող կալանավորը հացադուլ է հայտարարել

Օգոստոս 15,2012 12:06

Սաթենիկ Սարգսյանն իր պաշտպան Ռուբեն Բալաբանյանի հետ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Լեւոն Ավետիսյան) ավարտվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հաուցված քրեական գործով դատաքննությունը:

Մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես է եկել մեղադրական ճառով, հաստատված համարել մեղադրանքը:

Նա Անահիտ Գրիգորյանի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում, Սաթենիկ Սարգսյանի համար՝ 7 տարվա ազատազրկում:

Դատարանի դահլիճից կկալանավորվեն Արմեն եւ Արմինե Գրիգորյաններն ու Սարգիս Դանիելյանը, որոնց համար դատախազը պահանջել է 5-ական տարվա ազատազրկում: Աղավնիկ Խաչատրյանի համար մեղադրողը պահանջել է 3 տարի 8 ամսվա ազատազրկում, որը պայմանական չի կիրառվի: Պատժից հանվել է 2 ամիսը, քանի որ Աղավնիկ Խաչատրյանը այդքան ժամանակ եղել է կալանավորված:

Aravot.am-ի տեղեկություններով օգոստոսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր քաղցկեղով հիվանդ Սաթենիկ Սարգսյանը:

Նրան հավանաբար կհետեւի Անահիտը:

Հիշեցնենք, որ շաքարով հիվանդ, ծայրահեղ ծանր առողջական վիճակով մեկուսարանում պահվող, գրեթե կուրացած Անահիտ Գրիգորյանին ինսուլին էին սրսկում անգամ դատարանում:

Սաթենիկ Սարգսյանը քաղցկեղով հիվանդ, 3-րդ կարգի հաշմանդամ է:

Մեղադրող Հարություն Հարությունյանը եւ տուժողի ներկայացուցիչները

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031