Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթո). «10 տարի ներվերս կերաք, ձե՛ր պատճառով չեմ առաջադրվել»

Օգոստոս 15,2012 11:53

Ստեփանավանի գործող ՀՀԿ-ական քաղաքապեւո Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթո), որը հայտնի է սկանդալային պատմություններով, այս անգամ չի առաջադրվել։

Երեկ, երբ զանգահարեցինք Ստեփանավանի դեռեւս գործող քաղաքապետին, նա ասաց. «Ես ձեզնից պրծել եմ, ախր, ես չեմ առաջադրվել, ի՞նչ եք ուզում ինձնից։ Քաղաքական դաշտից հեռանում եմ, չեմ ուզում ընդհանրապես լրագրողների հետ շփվել։ Ինձ հանգիստ թողեք»։

– Բայց պատճառը ո՞րն է, որ չառաջադրվեցիք, պարոն Ղարաքեշիշյան։

– Պատճառը թույլ տվեք ես իմանամ։

– Ձեր եղբոր շանսերը ինչպե՞ս եք գնահատում։

– Ես ոչ մի բան էլ չեմ կարող ասել, ես գրբաց չեմ, որ ասեմ, թե ում շանսերը ոնց են։

– Դուք իրեն կսատարեք երեւի, չէ՞։

– Ի՞նչ եք ուզում ինձնից, ինձնից հեռու մնացեք, 10 տարի ներվերս կերաք, ձե՛ր պատճառով չեմ առաջադրվել։ Լրագրողներիդ պատճառով չեմ առաջադրվել, որովհետեւ էս 10 տարի կյանքս կերել եք, ուզում եմ խախանդ, հանգիստ ապրեմ, որովհետեւ 10 տարի ինչ-որ մեկը փողոցում առանց

հիմքերի մի բան է ասել, լրագրողներդ գրել եք, 10 տարի գրում եք, ես էլ չեմ ուզում ձեզ հաճույք պատճառել, ես քաղաքական դաշտից հեռանում եմ, ցտեսություն ձեզ, հաջողություն, ինձ հանգիստ թողեք։ Ով կընտրվի, Աստված իրա հետ, ես ոչ մեկից նեղված չեմ, ոչ մի պրոբլեմ էլ չունեմ էս կյանքում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031