Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ տխուր վիճակագրություն

Օգոստոս 15,2012 11:38

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած եւ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է ավելի թան 99 հազար մարդ։ Այսինքն, մեկնողների թիվը 99 հազարով գերազանցել է վերադարձածների թվին։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել 189 հազար։ Մեկնածների մի մասը մինչեւ տարեվերջ, իհարկե, վերադառնալու է։ Բայց այսօր արդեն կարելի է պնդել, որ տարվա կտրվածքով անվերադարձ հեռացածների, այսինքն՝ արտագաղթածների թիվը ավելի մեծ կլինի, քան անցած տարի։ Խնդիրն այն է, որ անցած տարի արտագաղթածների թիվը կազմել է 47 հազար՝ այն դեպքում, երբ նույն տարվա առաջին կիսամյակում մեկնածների եւ վերադարձածների թվերի տարբերությունը 89 հազար էր։ Եվ եթե այս տարվա առաջին կիսամյակում մեկնածների եւ ժամանածների թվերի տարբերությունը 99 հազար է, բնականաբար, կարելի է կանխատեսել, որ ավելի մեծ կլինի տարվա կտրվածքով անվերադարձ հեռացածների թիվը։ Նշենք, որ 2010 եւ 2011 թվականներին Հայաստանից անվերադարձ հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 106 հազար։ Եթե այս տարի արտագաղթի նույն տեմպը պահպանվի, ապա կստացվի, որ միայն 2010-2012 թթ. ընթացքում Հայաստանից արտագաղթել է 150 հազար մարդ։ Իսկ դա բնակչության 5 տոկոսն է կամ, ավելի պատկերավոր, 150 բավական խոշոր գյուղերի բնակչություն։

Սրան զուգահեռ, Հայաստանում, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, նվազում է ծնունդների թիվը եւ մեծանում մահացածների թիվը։ Այսպես, եթե անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել էր 19 հազար 995 երեխա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 19 հազար 183 երեխա կամ ավելի քան 4 տոկոսով պակաս։ Մահացածների թիվը անցած տարվա առաջին կիսամյակում կազմել է 14 հազար 676, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 14 հազար 877: Մահացածների թիվը աճել է 1.3 տոկոսով։ Նշենք, որ անցած տարվա համեմատ արձանագրվել են ամուսնությունների թվի նվազում եւ ամուսնալուծությունների թվի աճ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031