Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սևանի Առաջին հանրային լողափում ջրի մեջ շրջվել է մոտորանավակ, որում գտնվել է 3 քաղաքացի:
Ջրասուզակները լճից դուրս են բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Աննա Մինասյանին, 1990 թ. ծնված Ջանիկ և 1991 թ. ծնված Վարդգես Կարապետյաններին:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Կարդացեք նաև