Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն արդարանու՞մ է

Օգոստոս 15,2012 10:39

ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ ինչպես Շիրակի, այնպես էլ մյուս մարզերում համայնքապետի և ավագանու անդամության թեկնածուների մեծ մասը Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են, կամ անկուսակցականներ: Պասիվ կեցվածք են ընդունել ինչպես ընդդիմադիր ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, այնպես էլ Օրինաց երկիր կուսակցությունը:

Շիրակի մարզում Կոնգրեսի տեղի գրասենյակի պատասխանատուների վստահեցմամբ՝ քաղաքական ուժի ներկայացվածությունը ՏԻՄ ընտրություններում կազմում է մոտ 25 տոկոս: Ունեն գյուղապետի 15 թեկնածու, որոշ դեպքերում կոնգրեսականները պաշտպանելու են անկուսակցական կամ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների թեկնածությունը:

Ավագանու անդամության 3 թեկնածուի են առաջադրել: Ի՞նչ պատճառով է ՀԱԿ-ը պասիվություն դրսևորում. ֆինանսական խնդիրներ կան, թե տեղի ուժերն են ոչ բավարար: Ըստ կոնգրեսական գործիչների՝ ՀԱԿ-ը գնում է ոչ թե քանակական, այլ գաղափարական պայքարի:

Օրինաց երկիր կուսակցության տեղի կառույցն իր թեկնածուներին առաջադրել է Շիրակի մարզի 7 համայնքներում: Դրանք այն գյուղերն են, որտեղ գյուղապետի պաշտոնի համար մրցակցություն չկա, և ՕԵԿ-ի առաջադրած թեկնածուները հաղթելու հնարավորություն ունեն:

Պասիվություն այս ընտրություններում ցուցաբերեց նաև Ժառանգություն կուսակցությունը: Նախ նշվում էր, որ հատկապես Շիրակի մարզում, որտեղ կուսակցությունը ԱԺ ընտրություններին գոհացնող ձայներ էր հավաքել, ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունենալու, խոսվեց անգամ Գյումրու քաղաքապետի թեկնածուի առաջադրման մասին, սակայն որոշում այդպես էլ չեղավ: Մեկ հարցում, սակայն, քաղաքական երեք ուժերի ներկայացուցիչներն էլ նույն համոզմանն են, որ ՏԻՄ ընտրություններում իրական պայքար որպես այդպիսին գոյություն չունի, և վաղուց է, ինչ կեղծիքն ու անարդարությունը թափանցել են նաև այդ համակարգ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031