Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական մեդալակիրները վերադարձան Երեւան (ֆոտոշարք)

Օգոստոս 15,2012 01:06

«Կեցցես Հռիփսիմե», «Սեւան» գյուղական կամավոր մարզական ընկերությունը եւ Քասախի մարզադպրոցը շնորհավորում են Հռիփսիմեին», «Արթուր Ալեքսանյանի ոսկեփայլ բրոնզե մեդալը», «Գյումրին ողջունում է օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին»… Հարյուրավոր մարզասերներ այսպիսի պաստառներով էին այսօր ուշ երեկոյան եկել «Զվարթնոց» օդանավակայան` դիմավորելու ամառային 30-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մեդալակիրներին ու նրանց մարզիչներին:
Լոնդոն-Երեւան չվերթի օդանավը ուշացումով վայրէջք կատարեց: Եվ այդ ընթացքում դիմավորողների շարքերը գնալով ստվարանում էին: Իսկ երբ մեր օլիմպիական մեդալակիրները դուրս եկան սպասասրահ, մի քանի տասնյակ լրատվամիջոցները նրանց մոտենալու հնարավորություն բավականին երկար ժամանակ չունեին՝ այնքան բուռն էր մարզասերների եւ հարազատների ոգեւորությունը:

Aravot.am-ը, որ օլիմպիական խաղերում մեր մարզիկների մասնակցությունը լուսաբանել է ամենայն մանրամասնությամբ, կրքերը մի փոքր հանդարտվելուց հետո մեդալակիրներին ու մարզիչներին դիմեց մի հարցով. «Ի՞նչ եք զգում առաջին անգամ հայրենի հողի վրա ոտք դնելով իբրեւ հաղթողներ»: Բոլոր երեք մեդալակիրներն էլ, ասես, խոսքերը մեկ արած, պատասխանեցին. «Այս պահին ոչինչ ասել չենք կարող: Շատ ենք հուզված»: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոնն Ջուլֆալակյանն ասաց. «Ուրախ ու երջանիկ եմ»: Բոլորի խոսքն էլ կարճ էր: Ու դա հասկանալի է: Բայց նրանք անպայման կխոսեն, երբ «ուշքի գան»:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031