Այսօր Նարեկացի արվեստի միությունում մեկնարկեց «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքը: «Նարեկացի» արվեստի միության տեսողական միջոցառումների գեղարվեստական ղեկավար Սեւան Նագաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լինելու է տիկնիկերի ցուցահանդես, որին մասնակցելու են նկարիչ-տիկնիկագործներ Քնարիկ Հարությունյանը, Անահիտ Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, Ժաննա Դավթյանը և Գեղամ Գուլիկյանը. «Կներկայացվեն ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ, դիմակներ: Շարքի բացումը կմեկնարկի տիկնիկային ներկայացմամբ՝ Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի բեմադրությամբ: Ներակայացումը կլինի նաեւ վաղը: Հինգշաբթի օրը նախատեսվում է կինոյի դիտում, որը կբացահայտի տիկնիկագործ Գարի Դավթյանի էությունը: Ֆիլմն ավելի շատ ունի վավերագրական բնույթ: Մուտքն ազատ է բոլորի համար»:
Նագաշյանի կարծիքով` Ժաննա Դավթյանը տիկնիկներին ընդամենը օգնում է շարժվել. «Եթե տեսնեք, թե ոնց են տիկնիկները շարժվում, ինչպես են դեմքները համապատասխանեցնում երաժշտությանը, ուղղակի կապշեք»:
Տիկնիկագործ Գարի Դավթյանի կինը` Ժաննա Դավթյանը, ասում է, որ ներկայացման միջոցով ցանկացել է ներկայացնել հենց գոբելենագործին:
«Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումը կտեւի մինչեւ օգոստոսի 22-ը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ