Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանը նորից ցնցվել է

Օգոստոս 14,2012 20:53

Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում այսօր ժամը 18: 02 րոպեին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքում: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է  7 բալ:  Իսկ Սյունիքում գրանցված հետցնցման ուժգնությունը, ըստ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների,  կազմել է 4 բալ:  Ցնցումը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում:

Կապանում ժամը 18:05-ի սահմաններում բնակիչները  ուժեղ ցնցում են  զգացել  ու կրկին դուրս եկել տներից:

«Ապակիներն են ուժեղ շարժվել,  մոտ 3-5 վայրկյանում  հատակը ցնցվեց ոտքերիս տակ, էդտեղից հասկացա, որ կրկին երկրաշարժ ա եղել: Թոռնիկս քնած էր, արագ գրկեցի ու 6-րդ հարկից իսկույն իջա բակ»,- ասում է Կապանի բնակչուհի Անահիտը, ով  մտադիր է կրկին ապահով տեղ գտնել գիշերը լուսացնելու համար: Խուճապային ու անհանգիստ տրամադրությունը մարզկենտրոնում հազիվ էր սկսում հանդարտվել, բայց նոր հետցնցումից  շատերի մոտ կրկին նոր անհանգստություն է առաջացել: Պատասխանատուներն, այնուամենայնիվ, հավաստիացնում են, որ զգոնությունը պետք չէ կորցնել, բայց խուճապի մատնվելու կարիք էլ չկա:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել