Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով և մշակույթով»

Օգոստոս 14,2012 20:41

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ծաղկաձոր և հանդիպեց «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Նախարարը «Բազե -2012»-ը  կարեւորեց հատկապես  նրանով, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանալուց բացի` մշակությային մրցությունների ժամանակ մասնակիցները գիտելիքներ են ձեռք բերում. «Գիտելիքով օժտված մարդիկ անպարտելի են: Իմաստուններից մեկն ասել է, որ ժամանակակից քաղաքակրթությունը կարելի է բնութագրել 6 բառով` «ինչքան շատ գիտես, այնքան շատ կարող ես»,-ասաց նախարարը:

Պարոն Օհանյանը փաստեց, որ հայկական բանակի 20-ամյա պատմությունն ընգրկում է հայ ժողովրդի ողջ պատմության ռազմական ներուժը. «Մեր պատմության ընթացքում միշտ ունեցել ենք բանակներ և ռազմական կառույցներ, որոնց շնորհիվ պահպանել ենք այսօրվա մեր ունեցածը: Կարծում եմ` ժողովուրդները պատմությունը կերտում են ուժով և մշակույթով: Ուժով հաստատագրում ես քո ներկայությունը և ստեղծում պայմաններ, որպեսզի քո հանդեպ տեղի չունենա ռազմական ոտնձգություն: Իսկ մշակույթով և արվեստով քաղաքակիրթ  ձևով ստեղծում ես պայմաններ, որպեսզի քեզանից մեկընդմիշտ հեռու մնան»:

Խոսելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակից, պաշտպանության նախարարն ասաց. «Հարևանների առումով մեր բախտը «բերել» է, այդ պատճառով պետք է միշտ զգոն լինենք: Աստված մեր ուժերի չափով տա փորձություններ, որպեսզի մեր զգոնությունը չկորցնենք. զգոնությունը կորցրած ժողովուրդները մեծ ապագա չունեն»:

Իսկ թե ինչ հարցեր հղեցին նախարարին բազեականները, կհաղորդենք հաջորդիվ:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: