Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Oրակարգում երկու հարց էր` նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին` նշեց, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ` ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորեց յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:
Անցնելով օրակարգի երկրորդ հարցին` Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ նախանշեց և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս ընդգծեց երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի կարևորությունը և պատասխանատուներին հրահանգեց հետևողականորեն ու լիարժեք կատարել իրենց առաջադրված խնդիրը: