Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու

Օգոստոս 14,2012 18:50

Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրության համար առաջադրվել է  4 թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը, նախկին քաղաքապետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր մասնագետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, անհատ ձեռնարկատեր, կրկին անկուսակցական Վարդան Բաբայանը եւ ՀՀԿ անդամ, «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի   տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

Մեծ թիվ է կազմում հատկապես  համայնքի ավագանու համար առաջադրված թեկնածուների քանակը, որտեղ թեժ մրցակցություն է սպասվում:  15 հոգանոց ավագանու համար առաջադրվել է 56 թեկնածու, որից 4-ը` կին է:  Առաջադրված 56 թեկնածուներից  33-ն անկուսակցական են, կուսակցական մնացած 23  թեկնածուներից 4-ը ԲՀԿ անդամ է,  նույնքան թեկնածու ՀՅԴ-ից է, մեկական թեկնածուներ ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ են, իսկ մյուս 13-ը` հանրապետական է:

Սյունիքի մարզի քաղաքներից ամենաշատ թվով քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել Սիսիան քաղաքում: Այստեղ առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 5-ի: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը, ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը (չի աշխատում), Մհեր Ազոյանը (մենատնտես), անկուսակցականներ Գեւորգ Բագյանը (քաղաքապետարանում` տնտեսվար) եւ Հրաչիկ Խաչատրյանը (չի աշխատում): Քաղաքապետի համար 2-ական թեկնածուներ էլ առաջադրվել են մարզի մյուս քաղաքներում` Ագարակում, Մեղրիում, Քաջարանում եւ Դաստակերտում: Իսկ Գորիսում սեպտեմբերի 9-ին կկայանա միայն համայնքի ավագանու ընտրություն, որին մասնակցելու համար առաջադրվել է 25 թեկնածու, այդ թվում` մեկ կին թեկնածու: Ավագանու անդամի համար  առաջադրված 25 թեկնածուներից  պետք է ընտրվի միայն 15-ը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031