Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրակարգում «Փոքր կենտրոնն» է

Օգոստոս 14,2012 18:03

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի “Փոքր կենտրոնի” կառուցապատման կանոնակարգմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հասարակության շեշտված հետաքրքրությունը Երևանի կենտրոնի նկատմամբ` խորհրդակցությանը հրավիրված էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը  տեղեկացրեց, որ ստացված առաջարկությունները, պարունակելով որոշակի տարբերություններ, մտահոգությունների մասով հիմնականում համընկնում են: Մասնավորապես, գրեթե միասնական կարծիք կա “Փոքր կենտրոնի” նկատմամբ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ ճանաչելու, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելու, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելու, բարեկարգելու և ընդարձակելու ուղղությամբ: Կարևոր նշանակություն է տրվում նաև հուշարձան-շենքերի և դրանց պահպանման գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև “Փոքր կենտրոնի” բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի ուժեղացմանը, տրանսպորտային և հետիոտն ուղիների, բակային տարածքների, ստորգետնյա ուրբանիզացիայի կազմակերպմանն ու կատարելագործմանը:

Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Կենտրոնի բեռնաթափման հիմնական գործիքը պետք է լինի նոր գոտիավորման նախագիծը, որով տարածքային տարբեր հատվածների համար կսահմանվեն կառուցապատման համապատասխան չափորոշիչներ:

Տիկին Ալավերդյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց “Փոքր կենտրոնի” սահմանները ուրվագծելու և խնդրի լուծումն օրենքով ամրագրելու անհրաժեշտության վրա:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ “Փոքր կենտրոնի” աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մայիսին` ՀՀ վարչապետի որոշմամբ: Խմբում ընդգրկված են քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևան քաղաքի ավագանու անդամներ, ճարտարապետա-շինարարական մասնագիտացված կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031