Վերջերս մի տեսանյութ էր տարածվել «You Tube»-ում, որում Երեւանի քաղաքապետարանի պատին լուսային էֆեկտներով ստրիպտիզ էր ցուցադրվում: Տեսանյութը տարածվեց նաեւ լրատավամիջոցներով, բայց քաղաքապետարանի կողմից արձագանք կարծես թե եղավ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը facebook սոցկայքում բավականին ակտիվ է, գրեթե ամեն տեղ հասցնում է լուսանկարվել բարեգարգված բակերի շինարարների, երեխաների, տատիկ-պապիկների, բնակիչների, տարբեր համայնքներում նշվող տոների մասնակիցների հետ, ու այդ լուսանկարները տեղադրում է «facebook»-ի իր էջում, հաճախ արձագանքում է նաեւ իր «պատին» արված «comment»-ներին: Պարոն Մարգարյանի վիրտուալ ակտիվությունը հաշվի առնելով, ենթադրաբար, որ կարձագանքի նաեւ իմ գրածին, տեսանյութն ուղարկելով նրան հարցրեցի, թե ինչ է սա https://www.youtube.com/watch?v=icL-Z_bFwP8&feature=player_embedded&fb_source=message, բայց հարցիս պատասխանն այդպես էլ չստացա:
Ամեն դեպքում չհասկացա, քաղաքապետարանն էր ինչ-որ «night club»-ի գովազդով զբաղում, իր «պատն» անվճար տրամադրելով գովազդատուին, թ՞ե հակառակը՝ «night club»-ն է ուզում ցույց տալ, որ իր «թիկունքին» քաղաքապետարանն է կանգնած:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ