Այսօր լուրեր են տարածվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հրաժարական է տվել:
Թե որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, Aravot.am-ը ճշտեց Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ վստահեցրին, որ նման բան չկա. «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ գոհ է Արայիկ Քոթանջյանի աշխատանքից, հետեւաբար նրա հրաժարականի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այսօր էլ պարոն Քոթանջյանը ներկա է եղել աշխատանքային խորհրդակցությանը: Եթե կան մարդիկ, որոնք չեն հավատում, կարող են մեր պաշտոնական կայքէջում` լրահոսի մեջ կարդալ եւ տեսնել նկարները: Արդեն մեկ ամիս է պարբերաբար նման լուրեր են տարածվում եւ անհասկանալի է` թե դա ո՞ւմ ձեռքի գործն է, եւ ո՞ւմ է ձեռնտու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի մասին նման ստահոդ լուրեր տարածելը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ