Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Թովմասյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանին. «Մոռացավ, որ մեր ամենաթանկարժեք գիրքը դրեց թեւի տակ ու տարավ նվիրեց հարբեցող Ելցինին»

Օգոստոս 14,2012 17:10

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը դրական է գնահատում նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի վերջին հանդիպումը: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր քամահրանքով եւ թերահավատությամբ խոսեցին այդ հանդիպման մանավանդ այն դրվագի մասին, որ Սարգսյանն ընդհատեց իր արձակուրդը՝ հանուն ՌԴ նախագահի հետ հանդիպման, ընկեր Թովմասյանը ասում է որ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ՀՀ իշխանությունները բավականին հաջողությամբ են աշխատում. «Դրա ապացույցն էր նաեւ նախագահների վերջին հանդիպումը: Այն, որ արձակուրդի ժամանակ եղավ այդ հանդիպումը, դա նշանակում է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մասով, եւ քաղաքական, եւ տնտեսական: Այլապես՝ մի 15 օր հետո կհանդիպեին, ի՞նչ էր եղել»: Դիտարկմանը՝ գուցե Պուտինը Սարգսյանին հրավիրել էր ցուցումներ տալու, մեր զրուցակիցը հակադարձեց. «Վատն այն է, որ մենք մտածում ենք էդպես: Մի ժամանակ Լեւոնն էր ասում՝ կոմունիստներին էլի կանչեցին Տիզբոն: Մոռացավ, որ մեր ամենաթանկարժեք գիրքը դրեց թեւի տակ ու տարավ նվիրեց հարբեցող Ելցինին, որը Տիզբոնի նոր տեսակն էր կառուցում: Ինքն էլ էր անընդհատ վազում Տիզբոն: ՌԴ-ն մեր ամենախոշոր եւ հուսալի բարեկամն է, եթե կողքը կարող են մեկ ուրիշին դնել՝ ես ետ կնահանջեմ: Չի կարելի այդպես մտածել՝ կանչել են կարգադրություններ անելու: Անցել են այդ ժամանակները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031