Օգոստոսի 13-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց հրապարակում տեղի ունեցավ ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: «Արվեստագետին պետք է ուշադրություն եւ պատվեր: Իմ պարագայում այս երկուսն էլ եղավ: Անկախ արձանի չափից` ամենակարեւորը հույզերի, միմիկայի ճիշտ վերարտադրումն է բրոնզի վրա»,-ասում է արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը: Շուրջ 40տարի է, ինչ Լեոնիդ Ենգիբարյանը մեզ հետ չէ. «2015 թվականին լրանում է Լեոնիդի 80-ամյակը: Այս կապակցությամբ կրկեսի գործընկերներս նախատեսել են կրկեսային փառատոն Երեւանում»,-ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Արձանի բացմանն անմիջապես հաջորդում է հովհանոցներով ֆլեշմոբը, որին մասնակիցները պատրաստվել էին նախօրոք: Միջոցառումն ավարտվում է «հրե շոու» ցուցադրությամբ եւ մեդալների հանձմամբ:
Քրիստինա Միրզոյան