Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ երեխային հարցրել են՝ ամաչո՞ւմ ես, որ հայ ես, նա պատասխանել է՝ այո»

Օգոստոս 14,2012 16:13

Թիֆլիսի թիվ 131 դպրոցն արդեն գոյություն ունի 20 տարի, սակայն սեպտեմբեր ամսից այն չի գործելու: Դպրոցի հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Մանանա Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ այնտեղ սովորում է 700 աշակերտ եւ հուսով է, որ այդ երեխաները գոնե մայրենին կանցնեն հայերենով. «Այդ հարցով դիմել ենք մեկ այլ դպրոցի, տնօրենն էլ պատասխանել է՝ կմտածեմ: Վրացական իշխանությանը դեռ չենք դիմել: Միակ լուծումը համայնքի աջակցությունն է: Կանգնելու ենք խնդրի առջեւ, որոնցից մեկն էլ ազգայինի պահպանումն է: Ես ինքս եմ ականատես եղել մի դեպքի, երբ հայ երեխային հարցրել են՝ ամաչո՞ւմ ես, որ հայ ես, նա պատասխանել է ՝ այո: Պատճառը, որ ինքը չգիտի. թե ով է հայը:»
Ռուսաստանում խնդիրը նույնն է, ինչ Վրաստանում: Կրասնոդարի հայ մշակութային «Խաչքար» կենտրոնի կրթական բաժնի ղեկավար Երազիկ Հարությունյանի համոզմամբ՝ հիմնական խնդիրը հայեցի որգու դաստիարակությունն է եւ այս սերունդը պետք է սատարի հայրենիքին. «Դա անում են հայոց լեզվի միջոցով: Կարելի է բացել դասացուցակային հայոց լեզվի դասաժամեր, ռուսական սահմանադրությունը դա թույլ տալիս է, սակայն դրանով պետք է զբաղվեն վերին ատյանները: Եկեղեցիներին կից մեկօրյա դպրոցները գործում են, սակայն այդտեղ էլ կա գրականության խնդիր: Այս խնդիրը այնքան քննարկվեց, որ մենք ստեղծեցինք մեր ծրագրերը: Ես կարծում եմ, որ մեր նախարարությունը, եթե ցանկանա, կարող է հասնել նրան, որ կլինեն հայերենի դասաժամեր»:
Ուկրաինական հայ համայնքի կրթական խնդիրները չեն տարբերվում Ռուսաստանի խնդիրներից: Կիեւի հայ համայնքի կրթական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանի խոսքով բավական մեծ համայնք ունենք՝ մոտ 600 հազար հայ: Ունենալով այսքան մեծ ազգաբնակչություն, դպրոցների թիվը քիչ է. «Երեխան կարող է չխոսել հայերեն, բայց զգա իրեն հայ: Չեք պատկերացնի, թե ոնց է կախված ձուլման խնդիրը: Ունենք մեկօրյա, ֆակուլտատիվ, դասաժամային դպրոցներ: Մեր բոլոր ուսուցիչները համոզված են, որ պետք է ստեղծել փոքրիկ Հայաստան, որտեղ երեխաները կարող են ծանոթանալ իրենց մշակույթին: Ուկրաինայի իշխանությունները բավականին լավ են տրամադրված»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031