Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով հարցաշարը պատասխաններ ունի

Օգոստոս 14,2012 16:00

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան հաշվեհարդարի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն», ՀԱԿ և Հ.Յ. Դաշնակցություն խմբակցությունները կազմեցին 9 կետից բաղկացած հարցաշար և հուլիսի 23-ին ուղարկեցին ՀՀ դատախազություն և ՀՀ կառավարություն: Հարցաշարում մասնավորապես հարցեր էին բարձրացվում այն մասին, թե արդյոք հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոնք դեռ հարցաքննված չեն, կամ ո՞ւմ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը և մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ և այլն: Հարցաշարի կազմման ընթացքում քննարկումները թեժացան, այնուհետև մարեցին: Ուստի Aravot.am-ը փորձեց պարզել, գործն ի՞նչ ընթացք ստացավ: Կապվեցինք ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հետ:

Նա մեզ տեղեկացրեց, որ 01.08.2012-ին ՀՀ դատախազությունից պաշտոնական պատասխան է ուղարկվել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել էին հարցաշարի տակ: Ս. Տռուզյանը չցանկացավ խոսել պատասխանի բովանդակության մասին՝ նշելով, որ այդ տեղեկատվության տնօրինողը այն երեք պատգամավորներն են, ում ստորագրությամբ իրենք ստացել են հարցաշարը:

Տեղեկացնենք, որ հարցաշարի տակ ստորագրել էին «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը և Հ.Յ. Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը: Այս պատգամավորների մեկնաբանությունները կներկայացնենք շուտով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031