«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մի մարդու կուսակցություն չի, որ ինչ ցանկանա, այն էլ անցկացնի: Կոմունիստական կուսակցությունը լուրջ կուսակցություն է եւ կոլեգիալ ձեւով է որոշում կայացնում: Վերադաս մարմինն է որոշում` առաջադրե՞լ, թե՞ չառաջադրել, սատարե՞լ, թե՞ չսատարել, բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել: Ինչքան էլ Կոմկուսի առաջին քարտուղարը հեղինակություն լինի, որոշումն ընդունում է կոլեգիալ մարմինը»,- այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ ձեւով է ՀԿԿ-ն մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին, ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով, իրենց համար խնդիր է նաեւ ֆինանսական ռեսուրսները, եւ իրենք պետք է հաշվարկեն այդ կարողությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ