Գյումրու ավագանու 72 հոգուց բաղկացած թեկնածուների խայտաբղետ ցուցակում բավականին մեծ թիվ են կազմում նաև գործազուրկ, քաղաքում ընդհանրապես ճանաչում չունեցող երիտասարդները: Այսօր Aravot.am-ը լրագրող Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է նրանց այդպես հրապուրում ` ի վերջո հասկացել են ավագանու ինստիտուտի կարևոր դե՞րը , թե՞ տեսնելով ինչ բարիքներից կարելի է օգտվել ավագանու անդամ դառնալով, որոշել են անպայման արժանանալ այդ կոչմանը: «Տեսել են, թե ավագանու անդամ դառնալը ի՞նչ մի դժվար բան է որ, գնում ես նիստի ամիսը 1 կամ 2 անգամ , ձեռք ես բարձրացնում, քաղաքապետը շնորհակալություն է հայտնում, քաղաքապետին բացատրում ես` ինչ պրոբլեմ ունես, էդ պրոբլեմը լուծում, գնում ես տուն, ի՞նչ վատ գործ է որ, շատ լավ գործ է: Առիթ է եղել, խոսել ենք երիտասարդներից , ես լսել եմ, որ նրանց զգալի մասը բանակում չէ էլ ծառայել, եթե չի ծառայել, նշանակում է առողջական խնդիրներ ունի: Լավ չէ՞ր լինի մարդիկ իրենց առողջական խնդիրները լուծեին, քան թե գնային քաղաքի խնդիրներով: Մեղք են, էդ տանջալից աշխատանքին ինչի՞ են գնում, ամեն ինչներիս տեղին էր, հիմա էլ հիվանդոտ ավագանի ունենա՞նք», -ծիծաղում է մեր զրուցակիցը:
Համլետ Մոսինյանի հետ զրույցն ամբողջությամբ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ