Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանեկան ճամբարները ոգեւորել են սփյուռքահայերին

Օգոստոս 14,2012 15:25

Այսօր  «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ արտերկրի երիտասարդական միությունների միջոցով Հայաստանում և Արցախում կազմակերպած և արդեն մեկնարկած պատանեկան ճամբարների մասին խոսեցին Անահիտ Հարությունյանը (ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ), Հասմիկ Սարգսյանը (Հայաստան), Պերճ Թորոսը (Լիբանան), Պերճ Բարսեղյանը (ԱՄՆ Արևմտյան շրջան):

Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը նշեց, որ պատանեկան ճամբարները անցկացվել են Հայաստանի 8 շրջաններում, ճամբարներին մասնակցել են հազար և ավելի պատանիներ տարբեր քաղաքներից:

Լիբանանից Զավարյան ուսանողական միության ներկայացուցիչ Պերճ Թորոսը իր խոսքում նշեց, որ երեխաներն իրենց ջերմ ընդունեցին հատկապես հայրենասիրական երգեր կատարելու ժամանակ. « Մեծ ուրախությամբ կազմակերպեցինք այս ճամբարները, առիթ ունեցանք շփվել հայրենակիցների հետ և լավ գործեր կատարել երեխաների համար:  Լինելով Ամերիկայի երիտասարդներ փորձեցինք սովորեցնել անգլերեն, իսկ նրանք դա ոգևորությամբ ընդունեցին: Որպես հիշատակ նրանց գրքեր ու շապիկներ նվիրեցինք, իսկ զանազան  պարերի ու խաղերի միջոցով ուրախ ժամանակ անցկացրեցինք: Հետագայում կրկին կուզենանք կազմակերպել ճամբարներ, որպեսզի մենք սովորեցնենք և իրենցից մենք սովորենք»:

Երիտասարդական գրասենյակը ապահովվել է նաևՍիրիայի պատանեկան միության 22 պատանիները մասնակցությունը Արցախի Կառավարության կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական ճամբարին:
Aravot.am-ի հարցին, թե ինչ ոգևորությամբ էին երեխաները ընդունել ձեզ, և ինչպիսին էր բաժանումը, Պերճ Բարսեղյանը պատասխանեց. «Մանուկները ծարավ էին խաղերի ու խենթությունների, նրանք ոգևորվում էին, գոռում, գոչում, երգում, պարում, ձեռքի աշխատանքներ կատարելով մեզ հետ ուրախանում էին, կապվել էին մեզ: Եթե դուք գտնվեիք Քաշաթաղի մեջ՝ դուք էլ կզգայիք այնտեղի ապրող մարդկանց դժվարությունները: Երեխաները փոխանակ ազատ ժամանակ ուրախանային և խաղային, նրանք դաշտերում աշխատանք էին անում, և նրանց կյանքում բացակայում էր խաղն ու պարը, իսկ մենք փորձեցինք նրանց առօրյան փոխել դեպի լավը: Բաժանմանը, իհարկե ցավոտ էր, նրանք լաց էին լինում, անգամ ավտոբուս չէին ցանկանում նստել: Հրաժեշտը իսկապես դժվար էր, մեր ջերմ վերաբերմունքը նրանց շատ էր ուրախացրել»:

Հայաստանի ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը կարծում է, որ շփումը Հայաստանի պատանիների հետ շատ կարևոր է, երեխաները մասնակցել են ռազմահայրենասիրական խաղերի, սեմինարների, արշավների, ու դա նրանց շատ ոգևորել է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031