Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները ներողություն են խնդրում «Գանձասար»-ից եւ նրա երկրպագուներից

Օգոստոս 14,2012 15:05

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել “Գանձասարի” եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են “Գանձասարին” եւ նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է.

“Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի» դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը:

Քանի որ ես հանդիսանում եմ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայտնում եմ «Գանձասար» ակումբի ղեկավարների, անդամների,

ֆուտբոլիստների, երկրպագուների ներողամտությունը”:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031