Մեդիամաքս: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը $ 43 հազար է տրամադրել «Արմավիա» ընկերությանը՝ Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար:
Բարեգործական ակցիայի արդյունքում այսօր Երեւան է ժամանել 149 սիրիահայ երեխա:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը նախատեսել է սիրիահայ երեխաների համար Հայաստանի մանկական առողջարաններում կազմակերպել երկշաբաթյա հանգիստ: