Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառերի հերթական սպանդը Երեւանում

Օգոստոս 14,2012 14:48

Թե ի՞նչ կարևոր նշանակություն ունի կանաչ գոտին  ամառվա տապին Երևանի համար, հասկանալի է բոլորիս…մինչդեռ մեզանում շարունակվում է կանաչի անխնա ոչնչացումը: Մեծ էր զարմանքս, երբ հուլիսի 22-ի կեսօրին, +40 աստիճան շոգին, Գայի պողոտայում` «Հայկ» նահապետի արձանի հարակից լանջին  հայտնաբերեցի 5-6 տարեկան 23-30 տկլորացրած ծառ: Մոտ 1000 քառ. մետր ծառապատ լանջը վերածված է բացատի, գրեթե բոլոր ծառերի պսակները կտրված գցված էին գետնին, մնացել էին ցցեր հիշեցնող ցողունները: Բնագիտությունից  անտեղյակ մարդն էլ կհասկանար, որ իրողությունը հեռու է սանիտարական հատումից, վերջինս իրականացվում է կամ վաղ գարնանը կամ աշնանը…

Խնդիրը պարզելու համար դիմեցի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը: Պետի տեղակալ պրն Մաքսապետյանն անտեղյակ էր եղելությանը, խոստացավ պարզել և իրազեկել: Պատասխանը չուշացավ:

«Այդ գործողությունները կապ չունեն կանաչապատման հետ, մերոնք նման բան չէին անի, իսկ թե ովքե՞ր են արել` չեմ կարող ասել»,- պատասխանեց պրն Մաքսապետյանը:

Իմ այն հարցին, թե չե՞ն պատրաստվում դիմել ոստիկանություն, վարչության պետի տեղակալն ասաց, որ իմաստ չունի, քանզի ծառերն ամբողջությամբ չեն կտրված, խնդիրը վերաբերում է բնապահպանության տեսչությանը, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Փաստենք, որ մի քանի  տարեց ծառեր ավելի շատ էին տուժել` հատվել էին բնի ստորոտի մասից:

Հուսանք… և հավատանք պաշտոնատար անձի խոսքին ու ընդգծենք, որ այս դեպքը չէր գրանցվի, եթե նույն վայրում, արձան չհասած` գազոններում անարգելք չբուսներ ինչ որ մեկի նորակառույց սեփական տունը… պարզ է ախորժակն ուտելուց է բացվում. Մեկն անպատիժ մարսել են, ոմանք էլ մեծ  փողեր են «աշխատել» , հասարակությունը լռել է, էլ ո՞վ պետք է խանգարի նրանց… Չէ, չենք լռելու… բավական է…

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Չենք լռելու» անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031