Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին

Օգոստոս 14,2012 14:25

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ:

Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին` համաձայն ստացված հարցմանը: Հանձնաժողովի հետ համատեղ կիրականացվի տեղի ունեցածի պատճառների և հետևանքների վերլուծություն:

Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին:

Հատուցումը` անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Ս.թ. օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից` 10 օրվա ընթացքում: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը սպառելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031