Մոտ մի շաբաթ առաջ իջեւանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին թմրանյութ է վաճառել: Մեր տվյալներով` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Իրավապահ մեր աղբյուրները հայտնեցին, որ գործի կապակցությամբ նյութեր են նախապատաստվում, կինը ձերբակալված չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ