ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կա՞ն քաղաքական, բարոյական եւ իրավական նախադրյալներ։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր այնքան վերամբարձ հարց եք տալիս (ծիծաղում է-խմբ.), այսինքն ի՞նչ պետք է լինի, որ ասեմ՝ նախադրյալներ կան, թե ոչ։ Մարդը թող վերադառնա, ի՞նչ է եղել որ։
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Եկե՛ք ինձ քաղաքական հարցերով մի՛ ծանրաբեռնեք։ Այնքան զայրացած եմ, որ չեմ էլ ուզում բան ասել։ Մարդիկ կան, որ հազարավոր կիլոմետրեր հեռու են եղել Վանո Սիրադեղյանից, բայց այսօր կարծիքներ են հայտնում, վերլուծություններ անում։ Միայն մի բան կարող եմ ասել, որ Վանո Սիրադեղյանի վերադարձն առաջին հերթին անհրաժեշտ է իր ընտանիքին։ Կան դեմքեր, որոնք ուզում են Վանո Սիրադեղյանով վերակենդանանալ։
ՎՈԼՈԴՅԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Երեւանի նախկին ոստիկանապետ, Վանոյի անդավաճան ընկեր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ։ Այլ հարց է՝ իրավական առումով ինքը կարող է վերադառնալ, թե ոչ, նկատի ունեմ՝ իրեն կձերբակալեն թե ոչ։ Ես այն կարծիքին եմ, որ եթե ինչ-որ բան եղել է, որը կարող է իրավական հետեւանքներ առաջացնել եւ իրավական պատասխանատվության ենթարկել այս հարցում, չեմ կարծում, որ Վանո Սիրադեղյանը միայնակ է որոշում կայացրել եւ միայնակ է իրականացրել։ Ինչ եղել է, խմբակային եւ կոլեկտիվ է արվել։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱԱԽԱՆ. Իմ եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կարծիքով՝ Վանո Սիրադեղյանի համար կան բոլոր նախադրյալները, որ նա վերադառնա։ Ինչո՞ւ, քանի որ այն, ինչ վերագրում են, թե նրա ժամանակ է եղել՝ հանցագործություններ եւ այլն, այսօր այդպիսի հանցագործությունները քիչ չեն։ Չեմ գտնում, որ Վանո Սիրադեղյանն այն անձնավորությունն է, որ պետք է դուրս մղվի մեր պատմությունից եւ մնա վտարանդի, նրան պետք է բերել հայրենիք եւ օրենքի շրջանակներում հարցը կարգավորել։
ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»