Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. Տեղին չէ պատճառաբանությունը, որով ՀԱԿ-ը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին

Օգոստոս 14,2012 11:53

Հատված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մակեյան, Կոնգրեսը որոշել է ՏԻՄ ընտրություններին խոշոր համայնքներում քաղաքապետի թեկնածուներ չառաջադրել։ Ի՞նչն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ եք պասիվ։

 

– Չգիտեմ՝ Կոնգրեսը կոնկրետ նման որոշում ընդունել է, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ մեծ համայնքներում քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում։ Ենթադրում եմ, որ պատճառը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներն են։

– Բայց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են։

– Եթե հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ֆինանսական ծախսերը անհամեմատ ավելի փոքր են, քան մյուս ընտրություններինը, ապա կարծում եմ՝ այդ պատճառաբանությունը տեղին չէ:

– Նշեցիք, որ ՀԱԿը, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ ընտրությունների ժամանակ, որոշել է ՏԻՄ ընտրություններին չմասնակցել, այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱԿը նույն տրամաբանությամբ նախագահական ընտրություններին չի մասնակցի։

– Մեր կուսակցությունը մայիսի 6-ի ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀԱԿ-ն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ձեւավորվի նոր ուժային կենտրոն, որը կդառնա այլընտրանք։ Ցավոք սրտի, մինչեւ այժմ ես այդ գործընթացը չեմ տեսել, միգուցե այս հաջորդող շրջանում այն սկսվի։ Փորձում ենք քաղխորհրդում ներկայացնել մոտեցումները, բայց առայժմ ակնկալիքներ, հաջողություններ չենք տեսնում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031