Վրաստանի փորձագետ Արմեն Ավետիսյանը կանխատեսում է, որ հաջորդ տարի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն առաջադրելու է ներկայիս վարչապետ Վանո Մերաբիշվիլիի թեկնածությունը:
Փորձագետի խոսքերով՝ Մերաբիշվիլին այն միակ քաղաքական գործիչն է, որին նախագահ Սաակաշվիլին կարող են հակադրել միլիարդատեր, ընդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որի վարկանիշը, վերջին շրջանում, գնալով աճում է: