Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր երկրի ղեկավարներն ընտրովի են պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները, ընտրովի են հոգատարություն ցուցաբերում»

Օգոստոս 14,2012 11:41

Բոլորն են հիշում, թե ինչպես այս տարի՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում բռնկվեցին ՀՀԿ-ի տարբերանշանով փուչիկները, եւ երկնքից կրակ թափվեց հարյուրավոր երիտասարդների գլխին։ Հիշում են նաեւ, թե ինչպիսի օպերատիվությամբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքեցին երեւույթին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակով այցելելով հիվանդանոցներ։ Ավելին, փուչիկների պայթյունից հետո՝ օրեր շարունակ, ՀՀԿ երիտասարդ պատգամավորները «պերեդաչիներով» գնում էին հիվանդանոցներ՝ հետաքրքրվելով վիրավորների ողջությամբ։

Շատ ՀՀԿ-ականներ իրենց խոսքում նշում էին, որ երիտասարդների ստացած վնասվածքների համար յուրաքանչյուրն իրեն մեղավոր է համարում, դրա համար էլ պարտավորված է որեւէ բան անել՝ մեղմացնելու նրանց ցավն ու զայրույթը։ Ինչ խոսք, սա շատ գովելի վերաբերմունք է։ Բա իհարկե, Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաները՝ անկախ բարձրության աստիճանից, պետք է լինեն ժողովրդի ծառան։ Այդպիսի պատգամով են խորհրդարան մտնում նաեւ պատգամավորները։ Բայց եթե նման հետեւողականությունը եւ ուշադրությունը դրսեւորվեին համատարած՝ բոլորի նկատմամբ, հաստատ քննադատության տեղ չէր մնա։ Իսկ այսօր կա։ Ինչո՞ւ, որովհետեւ հայ հասարակությունը նույն հանրապետական չինովնիկների ուշադրությունն ու սրտացավությունը չտեսավ 4 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին, երբ հայի կողմից արձակված գնդակներից սպանվեցին 10 անմեղ ցուցարարներ։

Ոչ ոք, ոչ մի պետական պաշտոնյա հարկ չհամարեց ոչ միայն գնալ մարտի 1- ի զոհերի հուղարկավորությանը, այլեւ բարձրաձայն խոսել այդ մասին։ Որեւէ մեկը չհետաքրքրվեց՝ ինչպես են ապրում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում սպանված երիտասարդների ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները։ Միայն «Ժառանգություն» կուսակցության անդամ պատգամավորներն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն էին հետաքրքրվում մարտի 1-ի զոհերով։ Գուցե ՀՀԿ-ում մտածում են, որ իրենք մեղավոր չեն այդ զոհերի համար (իհարկե սխալվում են), բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ մեր երկրի ղեկավարներն ընտրովի են պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները, ընտրովի են հոգատարություն ցուցաբերում, ընտրովի են մտածում ՀՀ քաղաքացիների մասին ընդհանրապես։ Ու դա է պատճառը, որ այսօր մեր երկրում արդարության դեֆիցիտ:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031