Պարզվում է, որ Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած գերծանր քաշային բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան մեկ տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով:
Ոստիկանությունը նրան ձերբակալել է անցած տարվա մարտին՝ անօրինական հաշիշ պահելու եւ վաճառելու համար: Ջոշուային այն ժամանակ իրական ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանը որոշել է բավարարվել մեկ տարի պայմանական ազատազրկումով եւ 100 ժամ հանրօգուտ աշխատանքով: «Ես այնպիսին էի, ինչպես բազմաթիվ երիտասարդ տղաներ: Ուզում էի կարգին հագնվել, կռվում էի, աղջիկների ետեւից ընկնում: Սակայն ձերբակալությունը շատ բան փոխեց՝ ստիպելով ինձ շուտ հասունանալ եւ ուշադրությամբ վերաբերվել իմ պարտականություններին», – խոստովանել է օլիմպիական չեմպիոնը «Independent»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ