Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ. 9.30-ին նշանակվել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Մխիթար Պապոյանի արձակուրդում գտնվելու պատճառով:
Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 21-ին ժ.9. 30-ին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանները բերման էին ենթարկել Վ.Գասպարիին, նրան հետագայում մեղադրելով հասարակական անդորրը խանգարելու եւ խուլիգանության համար:
Ի դեպ, օրեր առաջ Aravot.am-ը տեղեկացրեց, որ ոստիկանները հրաժարվեցին Վարդգես Գասպարիի դեմ վարչական հայցից: Այն կապված էր անցյալ տարվա մարտի 3-ին Հանրապետության հրապարակում կրպակատերերի ցույցի հետ, երբ ոստիկանները գետին տապալեցին Վարդգես Գասպարիին:
Կարդացեք նաև
Վարչական գործ հարուցվեց Վ. Գասպարիի դեմ՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու համար:
Վարդգես Գասպարին Aravot.am-ին այսօր տեղեկացրեց, որ ոստիկանների կողմից իր ժամանակը խլելու, իրեն պատճառած նյութական եւ բարոյական վնասի հատուցման հայցով պատրաստվում է դիմել դատարան: