Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին` նկարիչ Նարեկ Առուշանյանը

Օգոստոս 13,2012 18:49

Այսօր, 39 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանը:
Նարեկ Առուշանյանը հայտնի դերասան Լորենց Առուշանյանի, և գրող Ալվարդ Պետրոսյանի միակ զավակն էր:
Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան:
1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ է, 2009թ-ից` ՀՀ նկարիչների միության նախագահության անդամ:
2005թ-ից դասավանդում էր Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:
1995թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև արտերկրում:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել