Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր մեկնարկեց «Բազե» համահայկական 10-րդ հավաքը, որին այս տարի մասնկացում են 294 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից:
Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ «Բազե» հավաքը երիտասարդների մոտ միասնություն է սերմանում, իսկ հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն էլ նշեց, որ այս տարի հոբելյանական տարի է «Բազե»-ի համար, քանի որ այն 10 տարեկան է դառնում: Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, որ 10-ը տարիների ընթացքում հավաքին մասնակցել են շուրջ 8000 հազար հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:
Բազեականները Ծաղկաձորում իջեւանել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հանգստյան տանը: Նրանք այնտեղ կլինեն մինչեւ օգոստոսի 19-ը:
Թղթակցության հեղինակ` Անահիտ Կարապետյան` (mynews.am)