«Համերաշխություն» շարժման եւ նույնանուն կուսակցության Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը դժգոհություն հայտնեց, որ ապրիլի 12-ին, շուրջ 6 ժամ, ժամը 16.30-ից մինչեւ 22.30-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Տավուշի մարզի բաժանորդները զրկված են եղել հեռախոսային կապից: Դավիթ Սահակյանն ասաց.
«Լավ է, որ այդ ընկերությունը Հայաստանում եւ Արցախում բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում: Սակայն ավելի ճիշտ կլինի, որ այն բարեգործություններ կատարելուց առաջ իր բաժանորդներին հեռախոսային նորմալ կապ տրամադրի»:
Դ. Սահակյանը շեշտեց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ցանցի ծանրաբեռվածության պատճառով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները մի քանի ժամ զանգահարելու հնարավորություն չեն ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ