Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գյումրին թող իզուր ոստիկանախեղդ չանեն, մեկ է` Վարդան Ղուկասյանը չի կարող ձախողել ընտրությունները»

Օգոստոս 13,2012 17:40

Համլետ Մոսինյան

Այսօր Aravot.am-ը Գյումրու լրագրողներից մեկից` Համլետ Մոսինյանից, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ոստիկանությունը ՏԻՄ ընտրությունների համար հատուկ խմբեր ստեղծում, մի՞թե մտավախություն ունի, որ օրինակ` Գյումրիում Վարդան Ղուկասյանը իր բոլոր ռեսուրսները կօգտագործի ընտրությունները տապալելու համար: «Ինձ թվում է, իշխանությունը ապահովագրության համար է խմբեր ստեղծում, բայց Վարդան Ղուկասյանը չի կարող ընտրությունները խափանել: Ճիշտ է` այսօր ոչ աշխատանքային օր է, ես քաղաքապետարանի մոտով էին անցնում ու ոչ մի մեքենա քաղաքապետարանի շենքի դիմաց չկար կանգնած, իսկ նախորդ շաբաթ-կիրակի օրերին կամ ասենք սգո օրերին շարժվելու տեղ չկար: Սա նշանակում է` արդեն յուրաքանչյուրը մտածում է իր մասին, իր ապագայի մասին:

Գնացեք փողոցներով քայլեք, տեսեք, ահավոր արագությամբ սեփական շինարարություն է գնում, և բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են, բոլորը գիտեն, որ մի ամիս մնաց իրենց: Շինարարության հենց գլխին կանգնած են, որ հասցնեն մինչև ընտրությունը վերջացնեն, ինչ-որ անօրինական բաներ կան էդ շինարարության մեջ. քաղաքապետարանի աշխատող է , ասենք հոսանք է չէ՞ օգտագործում, էդ հոսանքը քաշել է հենց փողոցի գծից, անվճար օգտագործում է, օգտագործում է քաղաքապետարանի մեքենաները`աղբի, և այլն և այլն: Օգտագործում է քաղաքապետարանի բանվորների ուժերը, բոլորը ձգտում են մեկ ամսվա ընթացքում ավարտեն իրենց օբյեկտաշինությունը: Որտեղ աշխույժ շինարարություն կա, գլխներին քաղաքապետարանի աշխատակիցներ են», -հավաստիացնում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, եթե անգամ ներկայիս քաղաքապետը ընտրությունները ձախողելու նպատակ ունի, միևնույնն է` չի ստացվի, քանի որ նրա կողքին կմնա միայն իր հարազատությունը: «Դուք տեսեք, այն մարդիկ, որոնք մինչև այս ապրում էին քաղաքապետի թաղում, նրա կողքին, իշխանափոխությունից հետո կթողնեն կգնան, կապրեն այլ թաղերում, միայն թե էլ կապ չունենան նախկին քաղաքապետի հետ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031