Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մեղավոր էր եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը»

Օգոստոս 13,2012 17:29

ՀԱԿ-իշխանություն երկխոսություն. 2011թ. օգոստոս

«Միանշանակ լավ կլիներ, եթե երկխոսությունը կայանար: Որքան երկրի հիմնական քաղաքական ուժերը կարողանան երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի շուրջ երկխոսել, միմյանց տեսակետը լսել՝ քաղաքական նոր մշակույթի ներմուծման առումով, իհարկե, դրական դերակատարում կարող է ունենալ: Այն, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը տապալվեց, չստացվեց՝ որեւէ դրական բան չի կարող լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, ով մեկ տարի առաջ՝ իշխանություն-ՀԱԿ երկխոսության իշխանական պատվիրակության անդամ էր:

Արդեն մեկ տարվա հեռավորությունից գնահատելով, թե ինչո՞ւ, այնուհանդերձ, երկխոսությունը չկայացավ, տիկին Զոհրաբյանը նկատում է. «Երկու կողմերն էլ ունեն իրենց մեղավորությունը եւ երկու կողմերն էլ պետք է փորձեին առավելագույն ջանք գործադրել, որպեսզի սկսված այդ շատ կարեւոր քայլը՝ մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից հետո երկփեղկված հասարակության եւ քաղաքական դաշտի խնդիրներին լուծում տալու համար, պետք է կարողանային միմյանց հետ երկխոսել: Այդ կարեւոր նախաձեռնությունը պետք է ինչ-որ արդյունք տար»:

Այնուհանդերձ, տիկին Զոհրաբյանը հիմա գնահատելի է համարում այն, որ գոնե խորհրդարանական հարթակում տարբեր քաղաքական ուժեր, որոնք կարող են անգամ բացարձակապես չկիսել միմյանց գաղափարախոսությունը եւ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ մոտեցումները, փորձ են անում համագործակցության եզրեր գտնել որոշ հարցերին շուրջ, երբ կա միասնական մոտեցում: «Սա պիտի շարունակական լինի: Այլապես, նորից գալու ենք երկփեղկված հասարակության, ներսում թշնամիներ որոնելու, թշնամական ճամբարների եւ բարիկադների, ինչը անթույլատրելի է երկրի համար»,- վստահ է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Aravot.am-ի խնդրանքին՝ հստակեցնել՝ ո՞րն էր ՀԱԿ-ի սխալը, որը՝ իշխանության, տիկին Զոհրաբյանը դժվարացավ կոնկրետ մատնանշումներ անել. «Երեւի թե համբերության պակասը: Երկուստեք մի քիչ ավելի համբերատար պետք է լինեին եւ մի քիչ ավելի կատեգորիկ չլինեին»:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ երկխոսության չկայանալու արդյունքում առավել շահեկան դիրքերում հայտնվեց ԲՀԿ-ն, քանի որ, հակառակ պարագայում առաջնային դիրքերում կարող էին լինել ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: «Բացարձակապես՝ ոչ: Ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ն առաջին քաղաքական ուժն էր, որը մարտիմեկյան ողբերգությունից ամիսներ անց հրավիրած իր համագումարում ընդունեց հայտարարություն, որում ասվում էր, որ երկրին անհրաժեշտ է քաղաքական նոր մշակույթի ձեւավորում, քաղաքացիական հանդուրժողականության, քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձեւավորում: Այսինքն, մենք, մարտիմեկյան ողբերգությունից հետո առաջինը խոսեցինք այդ նոր հրամայականի մասին: Դա այսօր էլ անհրաժեշտ է երկրին եւ ցանկացած նախաձեռնություն, որի շուրջ հնարավոր կլինի տարբեր քաղաքական ուժերի միջեւ հանգել կոնսենսուսի, դա պետք է ողջունել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031