Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալի համար պետությունից պետք է ստանա 15 միլիոն դրամ երաշխավորված պարգեւավճար եւ դրա կրկնակին էլ` Ազգային օլիմպիական կոմիտեից: Այսինքն, Արսեն Ջուլֆալակյանը արժանիորեն կհարստանա առնվազն 45 միլիոն դրամով:
Իսկ բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանին ու Արթուր Ալեքսանյանին վճարվելու է 30-ական միլիոն դրամ (10-ական միլիոն` պետությունից եւ 20-ական միլիոն էլ` ՀԱՕԿ-ից): Բայց սա, կարծում ենք, նախնական թվեր են, քանի որ ենթադրաբար, նրանք լրացուցիչ խրախուսանքների էլ կարող են արժանանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ