Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին կից հանձնաժողովում են նաեւ բնապահպան-ակտիվիստները

Օգոստոս 13,2012 16:40

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողով: Ղեկավար է ընտրվել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։ Ուստի Aravot.am-ը տիկին Դանիելյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովը չի՞ լինի հերթական մի կառույց և կան արդյոք երաշխիքներ, որ հնարավոր կլինի հանձնաժողովի միջոցով հարցեր լուծել: Տիկին Դանիելյանը պատասխանեց. « Եթե հույս չունենայինք, չէինք համաձայնվի: Մենք ինքներս հինգ տարի պահանջում, խնդրում էինք քաղաքապատարանից, որ այդ խորհուրդը լինի, խոստանում էին, բայց չէին անում: Տարոն Մարգարյանն առաջին քաղաքապետն է, որ ինքն է առաջարկել ստեղծել այդ հանձնաժողովը: Ավանի դրական փորձը տեսել ենք, և դա ինձ միշտ ոգևորել է: Հիմա մեխանիզմներ ենք մշակում, քանի որ երիտասարդներն ասացին, որ եթե համապատասխան մեխանիզմներ չլինեն ու իրենք չհամոզվեն, որ հեթական հանձնաժողովը չէ, իրենք դուրս կգան հանձնաժողովից»: Նշենք, որ հանձնաժողովի անդամների կազմում են նաև բնապահպան-ակտիվիստները, հանձնաժողովը կաշխատի 15-17 ուղղություններով, կանդրադառնան բնակչության դիմումներին և օպերատիվ հարցերին, որոնք անմիջական արձագանք են պահանջում»:

Հետաքրքրքվեցինք՝ հանձնաժողովը կշիռ ունի՞ բարձրացված խնդիրներին լուծումներ տալու համար, տիկին Դանիելյանը նշեց. « Շատ բան էլ կախված է քաղաքապետից: Նախապես նրա հետ պայմանավորվել ենք, որ հրատապ հարցերին ինքը պիտի լուծում տա, եթե անմիջապես իրեն է վերաբերում, անմիջապես իրեն ենք ներկայացնում: Իսկ մեզնից չորս հոգի մտնելու են նաև քաղաքաշինության խորհուրդ, իսկ դա նշանակում է, որ մեր ազդեցությունը պիտի որ լինի»:

Հարցին՝ այս պահին ո՞րն է ամենահրատապ խնդիրը հանձնաժողովի համար, Կ. Դանիելյանը պատասխանեց. «Նիստի ժամանակ հարց բարձրացրի, որ Երևանում իրականացվող էկոլոգիական քաղաքականությունը մեզ ներկայացվեր: Բնապահպանության վարչության պետն ասաց, որ իրենք իրավասություններ չունեն, ասաց, որ դիմենք քաղաքաշինության նախարարություն, մի խոսքով այս պատմությունը 10 տարի կրկնվում է. բնապահպանության նախարարությանն ենք դիմում, ասում են դիմեք քաղաքապետարան, քաղաքապետարանից ասում են, թե դիմեք քաղաքաշինության նախարարություն և այլն, ի վերջո ուզում ենք այս հարցին լուծում տալ: Հրատապ են կանաչապատման հարցերը, բնակլիմայական պայմանները, ընդերքը, սեյսմիկ հարցեր և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031