Բելառուսցի գնդահրորդուհի Նադեժդա Օստապչուկը, որ օգոստոսի 6-ին Լոնդոնում ոսկե մեդալ էր նվաճել, այն հնարավորինս շուտ պետք է վերադարձնի, քանի որ նրա դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել: Այս մասին տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, օլիմպիական չեմպիոնուհի հռչակվել է նորզելանդուհի Վալերի Ադամսը, արծաթե մեդալը տրվել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենյա Կոլոդկոյին, իսկ բրոնզը բաժին է հասել Գուն Լիցզյաոյին (Չինաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ