Աթենքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Կարեն Հ. Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը, ինչպես նաեւ Շուշաննա Սարգսյանը:
Տղաների մրցապայքարում 10-րդ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը 7,5 միավորով ընթանում է չորրորդ տեղում: Նրանից կես միավոր պակաս է վաստակել եւ 8-րդ հորիզոնականում է Կարեն Հ. Գրիգորյանը, իսկ իր անվան առջեւ 6,0 միավոր գրանցած Վահե Բաղդասարյանն առայժմ 130 մասնակիցների մեջ 37-րդն է:
Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը` Շուշաննա Սարգսյանը 11-րդ տուրից առաջ 5,0 միավորով 35-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ