Playboy ամսագրի մեքսիկական տարբերակի հրատարակիչ Գաբրիել Բաուդուկկոն օրերս հայտարարել էր, թե իրեն ցանկանում են սպանել: Բաուդուկկոն մասնավորապես նշել էր, որ նամակներ է ստանում, որտեղ իրեն սպառնում են կտրատել, մարմինը մաս-մաս շաղ տալ իր առանձնատան բակում: Բաուդուկկոն ասել է, թե իրեն հետապնդող մանյակը հավանաբար զայրացել է այն բանից հետո, երբ ամսագրում երկրի նախագահի կենսագրությունից հատվածներ ու լուսանկարներ է տպագրվել:
Հրատարակչի բարձրացրած աղմուկի շնորհիվ նամակագիր-ահաբեկիչը լռել է, իսկ Բաուդուկկոն կատարվածը բնութագրում է որպես «կեղծ ահազանգ», իրեն վախեցնելու, լռեցնելու համար: Նա նաեւ նշել է, որ Playboy-ը շարունակելու է զարմացնել, զայրացնել ու գրգռել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ