Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերից շատերի մարմինները մինչև այժմ գտնվում են ավերակների տակ

Օգոստոս 13,2012 14:54

Ինչպես տեղեկացնում է «Իտառ-Տասս»-ը, շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների  հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական  Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:

Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարզիե Վահիդ Դաստջերդին, զոհվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: 3037 տուժածներից 1000-ը հոսպիտալացվել են: Ըստ «Իտառ-Տասս»-ի՝  նախարարը նաև ճշտել է, որ զոհերից շատերի մարմինները մինչև այժմ գտնվում են ավերակների տակ և նրանց որոնումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել մի քանի երկրաշարժ: Առաջին ստորերկրյա ցնցումը 6,4 մագնիտուդով արձանագրվել է տեղական ժամանակով 16:53-ին,  Թավրիզից  60 կմ հյուսիս-արևելք` 9,9 կմ խորության վրա:  Երկրորդ ցնցումը՝ 6,3 մագնիտուդով,  հետևել է 11 րոպե անց: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Ահապ, Վարազկան և Հարիզ քաղաքներին:

Իրանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում: 20-րդ դարում երկրաշարժի զոհ է դարձել այդ երկրի 170 հազար բնակիչ: 2003թ. դեկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցման հետևանքով ամբողջովին ոչնչացավ երկրի հարավ-արևելքում գտնվող  հնագույն  Բամ քաղաքը: Այդ ժամանակ զոհերի թիվը  կազմել էլ 30 հազար մարդ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031