Հուլիս ամսին Ձեզ էինք ներկայացրել մեր հայրենակից Նարինե Զոստակի նոր տեսահոլովակը, որ կոչվում էր «Հայ եմ ես»: Այն իհարկե մեծ աղմուկ բարձրացրեց, սիրվեց ու չսիրվեց… Իսկ հիմա ձեր դատին ու քննարկոմներին ենք հանձնում Նարինեի մեկ այլ երգ, որ կոչվում է «Daddy song»: Խոսքերի հեղինակը հենց Նարինեն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Marcin Nierubiec-ը: Երգը Youtube-ում տեղադրվել է օրեր առաջ և հասցրել է գրանցել 180-ից ավելի դիտում: Կարծիքների ու մեկնաբանությունների պակաս է նկատվում: Գուցե պատճառն այն է, որ նախորդ երգի նման այս անգամ էլ զգուշացվել էր, որ անձը վիրավորող կամ անհարգալից մեկնաբանությունները ջնջվելու են, կամ միգուցե մարդիկ են երգչուհու հանդեպ անտարբեր գտնվել, ինչևէ, առաջարկում եմ լսել երգը:
Տիգրանուհի Թասլակյան