Օգոստոսի 12-ի գիշերը փողոցում՝ Երևանի Աբովյան 18 հասցեի մոտ, մի քանի երիտասարդներ վիճաբանել են, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում հերքեցին «Փաստինֆո» գործակալության տեղեկություններն առ այն, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Կամի» կարաոկե բարում:
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, վիճաբանողների թվում է եղել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց: