Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, մտահոգում է մեզ». Ռուբեն Սաֆրաստյան

Օգոստոս 13,2012 14:05

«Վերջին շրջանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ այս ճգնաժամի հետագա ընթացքի վրա: Մասնավորապես ակնհայտ է, որ կառավարական ուժերը մեծ դժվարությամբ, բայց փոխում են ուժերի հավասարակշռությունն իրենց օգտին: Նրանց հաջողվեց պարտության մատնել ապստամբ ուժերին Դամասկոսում եւ Հալեպում: Կարող ենք արձանագրել, որ վերջերս ակտիվացավ նաեւ Իրանի դիվանագիտությունը Սիրիական ճգնաժամում: Իրանի ներկայացուցիչները եղան եւ Սիրիայում եւ Թուրքիայում, մեսիջ փոխանցվեց, թե Իրանն ակտիվորեն օգնում է Սիրիային: Իրանի կողմից դատապարտվեց Թուրքիայի քաղաքականությունը սիրիական ճգնաժամում, որը բնութագրվեց, որպես արեւմուտքի դաշնակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայի եւ սիրիական ճգնաժամի մասին՝ ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը կարեւոր իրադարձություն համարեց այն, որ Սաուդյան Արաբիայում տեղի չունեցավ արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ նրա՝ տարաձայնությունները արաբական աշխարհում ուժեղացել են եւ դրանով էր պայմանավորված այդ հանդիպման հետաձգումը:

«Կարեւոր իրադարձություն է նաեւ Ամերիկայի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա, որտեղ մի քանի հայտարարություն հնչեց, մասնավորապես այն, որ ստեղծվում են աշխատանքային խմբեր, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ,եւ որ պետք է վերջիններս զբաղվեն հետագա գործողությունների ծրագիր մշակելով»,- նշեց Սաֆրաստյանը հավելելով, որ

ապստամբ ուժերը պարտվում են ռազմի դաշտում, այդ պատճառով էլ սկսում են հաճախակի դիմել ահաբեկչական տարբեր բնույթի գործողությունների:

Ինչ վերաբերվում է քրդական հարցին, ապա ըստ Սաֆրաստյանի՝ քրդական գործոնը սկսեց ակտիվանալ, արդյունքը եղավ այն, որ Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում կամաց-կամաց սկսում է ձեւավորվել ինքնավար քրդական տարածք, որը ստանում է մեծ օժանդակություն Իրաքի տարածքի վրա գտնվող կիսաանկախ քրդական պետությունից եւ այս հանգամանքը մեծապես ազդում է Թուրքիայի դիրքորոշման վրա:

«Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում դա մտահոգում է մեզ: Եվ մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ եւ խաղաղ կերպով այդ ճգնաժամը ստանա իր լուծումը: Շատ կարեւոր է հայ համայնքի հարցը: Ոչ մի հայ չի ուզում, որ համայնքը գտնվի կորստի վտանգի տակ: Փառք Աստծո, մի քանի օր առաջ ստեղծված սուր իրավիճակը, որ կար Հալեպի հայկական թաղամասերում՝ թուլացել է: Մեր հայրենակիցները ցուցաբերում են զսպվածություն, համբերատարություն, երեխաներին հեռացրեցին մի քանի ամսով, իսկ իրենք մնացին տներում, պահպանելու իրենց գույքը. սա վկայում է մեր ժողովրդի պատմական փորձի մասին: Ուրիշ համայնք՝ հայկականի փոխարեն կարող էր խուճապի մատնվել, քայքայվել: Իսկ իշխանությունները պետք է պատրաստ լինեն բոլոր զարգացումներին եւ դրական, եւ բացասական առումով»,- հավելեց Սաֆրաստյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031