Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտահայ նահատակների ժառանգներն այցելեցին Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 13,2012 13:47

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակում Հայաստան ժամանած Սփյուռքի բոլոր երգչախմբերն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի շուրջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայոց եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) հոգևոր պատասխանատու տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ձեռամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սմբատ Սարկավագ Խանվելյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:

Դիմելով երիտասարդներին` հայր Եղիշեն ասաց. «Դուք, որ եկել եք աշխարհի տարբեր երկրների հայ համայքներից, համարվում եք արևմտահայ նահատակների ժառանգները: Հավատացած ենք, որ մեր նահատակների հոգիները կենդանի են և բարեխոս` բոլորիս համար, որպեսզի պահանջատիրությամբ կարողանանք առաջ շարժվել և Ցեղասպանության ընդունմամբ վերագտնել մեր հայրենիքը: Մենք հայրենազրկվեցինք, սակայն հայրենիքն ապրում է յուրաքանչյուրիս մեջ»:

Հալեպից ժամանած 15-ամյա Կարո Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրորդ անգամ է Հայաստանում. նախորդ տարի Հայաստան է եկել «Արի տուն» ծրագրի շրջանակում. «Այցելել եմ Ծաղկաձոր, Կեչառիս, Գառնի, Գեղարդ, բայց ամենից շատ տպավորված եմ դեպի Էջմիածին այցելությունից: Այս ծրագիրը միավորեց երգչախմբերին և հնարավորություն տվեց փոխանակվել փորձով: Շատ էի ցանկանում ելույթ ունենալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, և ցանկությունս իրականացավ երգչախմբի կազմում»: Երիտասարդը հավելեց, որ մինչ Հայաստան գալը հայրենիքի մասին պատկերացում ուներ լուսանկարների շրջանակում:

Մոսկայից ժամանած 16-ամյա Հովհաննիսյան Մերին Հայաստանում է 3րդ անգամ. «Տպավորված եմ, քանի որ ծանոթացա Հայաստանի պատմությանը: Սիրտս լցվեց, երբ հավաքվեցինք Անմար կրակի շուրջ: Իսկ երբ միասին հոգևոր երգեր կատարեցինք, ինքնաբերաբար հանգստացա և անմոռանալի զգացողություններ ապրեցի»: Մերիի խոսքով` այստեղ ավելի լավ են վերաբերվում հայերին. «Հարազատ հողիս վրա ինձ լավ եմ զգում»:

Կրկին Մոսկվայից ժամանած Խինոյան Կնարան հուզվեց հայր Եղիշեի խոսելու ժամանակ. «Հայաստանի մասին մինչ այդ կարդում էի գրքերում և ինտերնետում, բայց այստեղ գալով` ավելի լավ հասկացա իմացածս: Մոսկվայի հայորդաց տան հայրերը տեղյակ են Ցեղասպանության խնդրից»:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031